հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Մեր մասին : Հոգեբանական աջակցություն

Յուրաքանչյուր մարդ կյանքի դժվարին ժամանակահատվածներում հոգեբանական աջակցության կարիք ունի: Առավել արդիական է նման օգնությունը հաշմանդամների համար: «Ունիսոնը» հաշմանդամներին անվճար տրամադրում է հոգեբանական աջակցություն, որի առաջնային նպատակներն են՝

  • նոր հնարավորությունների բացահայտում և ինքնակատարելագործման ձգտում
  • սեփական անձի արժևորում
  • հասարակական ակտիվության բարձրացում
  • սեփական կյանքի ղեկավարում

Հոգեբանական օգնությունը տրամադրվում է հետևյալ խնդիրների առկայության դեպքում՝

  • մեկուսացում հասարակությունից
  • տագնապային և սթրեսային վիճակների հաղթահարում
  • հասարակական հարմարման բարձրացում
  • հաշմանդամության հետ կապված բարդույթների հաղթահարում
  • որոշ այլ խնդիրներ

Հոգեբան Ելենա Սարդարյանի կողմից անցկացվում են դասընթացներ, տարվում է աշխատանք ընտանիքի անդամների հետ։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև տնայցեր:

Կարևոր ծանուցում. Ֆինանսական ռեսուրսների սակավության պատճառով մենք ներկայումս հոգեբանական աջակցություն չենք կարող տրամադրել հաշմանդամներին և նրանց ընտանիքներին։ Եթե ցանկանում ենք օգնել մեզ վերականգնել այս կարևոր ծառայությունը, զանգահարեք (010) 522170 հեռախոսահամարով։

 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2012 Ունիսոն ՀԿ։ Ձևավորումը՝ Լիլիթ Խուդոյան և Սևան Ամիրյանց