«Կենտրոն» հեռուստաալիքի հյուրն է «Ունիսոնի» ղեկավարը
Նոյեմբերի 24-ին (հինգշաբթի) ժ.21։21-ին «Կենտրոն» ալիքի «Ուրվագիծ» հաղորդաշարը կյուրընկալի «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանին։ Հեռուստահաղորդման թեման է հաշմանդամների ներկայիս իրավիճակը ՀՀ-ում։ Ներկայացվելու են նաև Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ իրականացվող նախագծի արդյունքները և կազմակերպության հետագա անելիքները։
«Ունիսոնը» անցկացնելու է 2-րդ տարածաշրջանային տեսակոնֆերանս
Նորվեգիայի Կառավարության աջակցությամբ իրականացվող «Ներառական հասարակություն` գործընկերության շնորհիվ» նախագծի շրջանակներում, «Ունիսոն» ՀԿ-ն կանցկացնի երկրորդ տարածաշրջանային տեսակոնֆերանս հաշմանդամների իրավունքների վերաբերյալ։ Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի և Վրաստանի հաշմանդամահեն ՀԿ-ները, ոլորտի պատասխանատուները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները։ Տեսակոնֆերանսը կանցկացվի 2011թ. դեկտեմբերի 1-ին, ժ.12։00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում։ |